ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Ծես՝ ցանկացած քաղաքական գործչի համար

Ծես՝ ցանկացած քաղաքական գործչի համար
09.06.2024 | 13:10

Ճապոնիայում, տաճար մտնելուց առաջ, մի յուրահատուկ ծես կա՝ պետք է լվանաս ձեռքերդ ու բերանդ, որպեսզի մաքուր ձեռքերով, բերանով ու մտքերով կանգնես Արարչի առջև։

Կարծում եմ՝ մենք էստեղ մի այսպիսի ծես պետք է որդեգրենք ցանկացած քաղաքական գործչի համար, որպեսզի, ժողովրդի առջև կանգնելուց ու խոսելուց առաջ, լվանան իրենց կեղտոտ մտքերը, ձեռքերն ու բերանները։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 5766

Մեկնաբանություններ